ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Երկիր ծիրանին» պատրաստվում է Սերժ Սարգսյանի խորհրդանշական մահապատժին

«Երկիր ծիրանին» պատրաստվում է Սերժ Սարգսյանի խորհրդանշական մահապատժին
14.04.2018 | 12:37

«Երկիր ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ապրիլի 15-ին ժամը 16:00-ին Գյումրի քաղաքում բողոքի ակցիա է իրականացնելու:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


«Հայությունը չի կարող լինել անհաղորդ աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններին: Հայությունը պետք է կազմակերպված դիմավորի նոր աշխարհակարգի հիմնադրման իրողությունը:
Հստակ պատկերացնի, որ որոշ անձանց եւ միավորների կողմից դեռ ընդունվող Սերժ Սարգսյանի եւ այս պահին ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ի թատերական կաղապարի տակ թաքցված է մոնղոլական ստրուկի համառությունը, ստրուկներ, ովքեր համբուրել են խանի ամենաստորին պատվիրակի ասպանդակները եւ խանության կործանման փուլում փորձ են կատարում առավել զուսպ տոնով արտահայտվել եւ բեմադրել, թե սահուն երկարաձգվում է իրենց բռնակալական կյանքը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը բռնակալության սպասարկուի, նրա վերջին բոլշեւիկի, թաթար-մոնղոլական քաղաքականության կատարածուի եւ այլոց նկատմամբ հրապարակային մեղադրանքներ հնչեցնելով եւ կարեւորելով նրանց նկատմամբ հրապարակային դատապարտող վերաբերմունքի դրսեւորումը, իրականացնելու է քաղաքացիական խորհրդանշական մահապատիժ:


Քաղաքացիական խորհրդանշական մահապատժի միջոցով ի ցույց է դրվելու եւ ընդգծվելու է դիրքորոշում, որ համայն հայությունը հաշտ չէ իր երկրում տիրող բռնակալական համակարգի հետ, եւ անցնում է այն քանդելու համալիր ու արմատական միջոցառումների:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որդեգրելով ցանցային եւ ներառող պայքարի տրամաբանությունը, Համահայկական մեծ ընդվզման շրջանակներում վաղը` 2018 թվականի ապրիլի 15-ին ժամը 16:00-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում անցկացնելու է բողոքի ցույց` ընդդեմ քառորդդարյա բռնակալության:
Ցույցի ընթացում ելույթով հանդես է գալու Զարուհի Փոստանջյանը:

Ցույցի ընթացքում տեղի է ունենալու Սերժ եւ Ռիտա Սարգսյանների
եւ այլոց քաղաքացիական խորհրդանշական մահապատժի իրականացում»:

Դիտվել է՝ 1852

Մեկնաբանություններ